Քաղաքական

Քննարկել են Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի իշխանությունների ՀՀ դեսպանատան իրականացրած աշխատանքը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մեկնել է Հաագա։

Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Հաագա այցի շրջանակներում այցելեցինք Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատուն, հանդիպեցինք դեսպան Տիգրան Բալայանին և դեսպանատան անձնակազմին։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք դեսպանատան կողմից իրականացվող ակտիվ աշխատանքը Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունների և խորհրդարանների հետ` հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի, շարունակվող օկուպացիայի և ռազմագերիների վերադարձման հարցերի ուղղությամբ»։