Հակոբ Արշակյանը մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը
Քաղաքական
27 Սեպտեմբերի 2022, 16:32ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը: Արարողության շրջանակում Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյին եւ Շինձո Աբեի այրի Ակիե Աբեին:
ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան կարճատեւ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են 100-ից ավելի երկրներից ժամանած պետական բարձրաստիճան պատվիրակություններ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն