Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.26

EUR248858.90

RUB31.15

Երևան 18 ℃

Рус Eng

Ծառուկյանի դստերն ու փեսային հրավիրել են դատախազություն

Քաղաքական

19 Սեպտեմբերի, 15:44

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանն ու նրա ամուսինը՝ Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը։

Դատախազության ծանուցագրում նշված է, որ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել է ամփոփագիր: Հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից Radar Armenia-ն տեղեկացավ, որ նրանք դատախազություն են հրավիրվել գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու համար։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»