Այսօր ԱԺ-ում «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Սեդա Սաֆարյանի ՍԴ դատավոր դառնալու թեկնածությանը։ Քոչարյանը նշեց, որ Սաֆարյանին ճանաչում է 2008թ. «մարտի 1-ի փաստահավաք խմբի» համատեղ աշխատանքների ընթացքում։ «Տիկին Սաֆարյանը այդ ժամանակ եղել է մարտական ընկեր, որովհետև մենք երկուսով գտնվել ենք մի փակ սենյակում, և իշխանությունները փորձել են խարդավանքների միջոցով խոչընդոտել մեր աշխատանքները։ Դա չի ստացվել, որովհետև մենք խոչընդոտները կարողացել ենք հաղթահարել մինչև վերջին պահը».- ասել է Քոչարյանը։
Քոչարյանը, անդրադառնալով երեկ ստեղծված իրավիճակին, ընդգծել է, որ «մարտի 1»-ի էջը պետք է բացվի, որովհետև դրա բացումը, եթե լիարժեք տեղի ունենար տեղի չէր ունենա նոյեմբերի 9-ը և երեկվա խայտառակությունը։