Քաղաքական

«Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել:

Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման:

Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար»: