Քաղաքական

Ես շատ կուզեմ, որ Հայկ Մարությանը մասնակցի ընտրությանը. Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայկ Մարությանի քաղաքապետի ընտությանը մասնակցելու հարցերին։ Սիմոնյանը հարցին, թե ինչպես ստացվեց, որ Մարությանի գործերը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկվեցին, միայն նրա հարապարակումից հետո, որ ինքը պատրաստվում է վերադառնալ, նշել է, որ գործին ծանոթ չէ և նոր է իմանում այդ մասին։ 

Քաղաքական հետապնդման ենթարկելու հարցին Սիմոնայնն ասել է.

«Նախ Մարությաը չի ասել, որ ինքը մասնակցելու է ընտրություններին։ Ես շատ կուզեմ, որ ինքը մասնակցի։ Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է։ Ուզում եմ ասել՝ ծանր քաղաքական պատմություն ունեցող, կուսակցություն ունեցող գործիչների հետ կապված քաղաքական ճնշումներ չեն եղել։ Հայկ Մարությանի հետ կապված ինո՞ւ պետք է քաղաքական ճնշումներ լինեն։ Էտ գործելաոճը մերը չի»։