Ուրբաթ, 7 Հոկտեմբերի 2022

USD405.29

EUR395.21

RUB6.11

Երևան 18 ℃

Рус Eng

Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-ռումինական քաղաքական խորհրդակցությունները

Քաղաքական

12 Սեպտեմբերի, 20:40

Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Հայկական կողմը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի իրականացրած ջանքերը:

Խորհրդակցությունների ավարտին Յուլիան Ֆոտային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նախարար Միրզոյանը կարևորել է հայ-ռումինական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք նպաստում են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը: Զրուցակիցներն քննարկել են հայ-ռումինական փոխգործակցության ամրապնդման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության