Հովիկ Աբրահամյանի գույքը կալանքի տակ է վերցվել
Քաղաքական
5 Սեպտեմբերի 2022, 11:56Ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ։ Դատախազությունն այս կապակցությամբ դիմել է դատարան, որն էլ բավարարել է միջնորդությունը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց. «Որպես հայցի նախնական ապահովման միջոց՝ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի նկատմամբ կիրառվել է կալանք։ Նրանց պատկանող գույքի մասով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ավարտվել է ուսումնասիրությունը, և նրանք հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար, սակայն այս պահի դրությամբ դեռևս չեն ներկայացել»։
Հիշեցնենք, որ դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, որդու կինը՝ Էմմա Ծառուկյանը, որն ի դեպ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրն է։ Դատախազություն են հրավիրվել նաև Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն