Ադրբեջանի և Ռուսաստանի ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով «հեշտացված» անցումն է․ Արամ Սարգսյան
Սոցցանցեր
27 Օգոստոսի 2022, 12:39«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․
Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին, ինչը շատ բնական է։
Իրենց դրանք պետք չեն. իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, « հեշտացված » անցումն է։
Իրանի միջուկային ծրագիրը գրեթե համաձայնեցված է, և կողմերը շատ մոտ են նրա հաստատմանը։
Այս հեռանկարը հակադիր է տարածաշրջանային ռուս֊թուրքական նախագծերին ու շահերին , որի պատճառով էլ վերջին մեկ ամսում ճնշումները Հայաստանի վրա մեծացել են, իսկ գործընթացները` արագացել։ Համոզված եմ նաև, որ մոսկովյան շփումները ճնշումների ենթատեքստում են, իսկ բրյուսելյան հանդիպումը լրիվ հակառակը, որովհետև հիմա, քան երբևէ ԵՄ֊ն կարիք ունի պարսկական էներգոկիրների։
Վստահ եմ, որ ԵՄ, Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե « ռազմավարական գործընկերոջ » շահը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն