Քաղաքական

Աղվան Հովսեփյանը 100 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ 

Դատարանը Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը՝ գրավի չափ սահմանելով 100 մլն դրամը և ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նշենք, որ Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր հայտնել էր` «Իզմիրլյան» ԲԿ–ն տեղեկացրել է, որ Հովսեփյանի մոտ կոմայի նախանշաններ են եղել։ Ուստի միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել։