Քաղաքական

Ինտենսիվ այգիների օժանդակության ծրագիրը կօպտիմալացվի. կսուբսիդավորվի ավելի քիչ տոկոսադրույքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց ինտենսիվ այգիների սուբսիդավորման նոր ծրագիրը, որով կառավարության օժանդակության տոկոսը մի փոքր կիջնի, քանի որ կառավարության սահմանած նշաձողին հասել են՝ տարեկան մինչև 1000 հեկտար։ «2021թ. հիմնվել է մոտ 1600 հեկտար ինմտենսիվ այգի, այս տարի արդեն կա 900 հեկտարի հայտ». ասել է նախարարը։