Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին զինվոր է վիրավորում ստացել

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։


Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: