Քաղաքական

Հովիկ Աղազարյանը ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության շրջանակում մեկնել է Ղազախստան

Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի  դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից:

Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են  եղել խորհրդարանի Սենատի եւ Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Անդրադարձ է եղել ՀԱՊԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությանը, քննարկվել են հանրաքվեի անցկացման գործընթացներին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչների հետ: