«Նորմանդական ձևաչափով» բանակցություններում առաջընթաց կա. Ֆրանսիա
Միջազգային
1 Փետրվարի 2022, 12:11
Ֆրանսիան նշում է նորմանդական ձևաչափով բանակցությունների դրական դինամիկան, ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը։ «Մենք դրական առաջընթաց ենք արձանագրում նորմանդական ձևաչափում»,- ասել է Աթալը France Info ռադիոկայանին։ Նա հիշեցրել է, որ անցած չորեքշաբթի Փարիզում տեղի է ունեցել նորմանդական ձևաչափի երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների քաղաքական խորհրդականների հանդիպումը։ Փարիզը ցանկանում է խուսափել Ուկրաինայում ռազմական հակամարտությունից, հայտարարել է Աթալը։
Հետևեք մեզ Telegram-ում