Արցախ

Ադրբեջանցի լրագրողները սադրանքի են դիմել ռուս խաղաղապահների նկատմամբ

Այսօր ադրբեջանցի մի խումբ բնապահպաններ հանդիպել են ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Հանդիպումը լուսաբանելու համար նրանց հետ եկած լրագրողները փորձել են քայլելով անցնել խաղաղապահների անցակետն ու գնալ դեպի Խոջալու։ Սակայն նրանց թույլ չեն տվել։

Այդ ընթացքում խաղաղապահները ներգրավել են լրացուցիչ ուժեր և խոչընդոտել նրանց՝ փակելով ճանապարհը։ Միջադեպի մասին վկայող տեսանյութ էլ է տարածվել։