Արցախ

ԱՀ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրերը

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 7-ին, ժամը 12:45 կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»: