Արցախ

Վերահաստատեցի իմ աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը. Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի նախագահին

Իլ դը Ֆրանս մարզի նախագահ Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը։ 

«Հանդիպեցի Արցախի Հանրապետության նախագահի հետ, վերահաստատեցի իմ համերաշխությունն ու իմ աջակցությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայությանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,- գրել է Պեկրեսը՝ Թվիթթերի իր միկրոբլոգում։