Արցախ

Կաշենի հանքավայրի պոչամբարը համապատասխանում է միջազգային չափանիշներին. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է.

«Ալիևյան «բնապահպանական ակտիվիստները» փաստորեն ոչ մի բնապահպանական խնդիր ու ճանապարհ չգտան խոշորագույն հանքեր ու կոռումպացված իշխանություններ ունեցող Ադրբեջանում, որ այդ հարցերը բարձրացնեն ու իրենց ճանապարհները փակեն:

    
Նրանց կողմից շահարկված բնապահպանական խնդիրները չկան Արցախում, քանի որ 

1. Արցախի Կաշենի հանքավայրի պոչամբարը համապատասխանում է  միջազգային չափանիշներին, որը պարբերաբար միջազգային մակարդակով ենթարկվում է փորձագիտական ստուգումների։

2. Կաշենի հանքավայրը գտնվում է ադրբեջանական մոտակա Ղափանլի գյուղից մոտ 19 կմ հեռավորության վրա և նրանց ջրային ռեսուրսներից շատ հեռու։

Չեմ զարմանա, որ մեկ օր էլ ալիևյան «մարդու իրավունքների ակտիվիստները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ պահանջելով Ալիևից ազատ արձակել ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին: