Արցախ

Արայիկ Հարությունյանը հասարակական հատվածի հետ քննարկել է հանրային խորհրդի ստեղծման նախագիծը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Արցախի Հանրապետության նախագահին կից հանրային խորհրդի՝ որպես խորհրդակցական մարմնի ստեղծման կազմակերպչական-իրակավան հարցերն ու կանոնադրության նախագիծը։

Շահագրգիռ քննարկումների արդյունքում ուղենշվել են հանրային խորհրդի ձևավորման և գործունեության ծավալման ժամկետները, սկզբունքներն ու կարգը: