Արցախ

Արայիկ Հարությունյանն այցելել է ՊԲ շտաբ. ցուցումներ է տվել բարձրաստիճան հրամկազմին

Սեպտեմբերի 4- ին  ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է ՊԲ շտաբ, ծառայողական խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրաստիճան հրամկազմի  հետ։

Խորհրդակցության ժամանակ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել շփման գծում տիրող օպերատիվ իրադրությունը, անդրադարձել  պաշտպանական ոլորտում իրականացվող գործընթացներին։    

Խորհրդակցության ավարտին Արայիկ Հարությունյանը անդրադարձել է առաջիկա անելիքներին և ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։        

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն