Արցախ

Ըստ Ալիևի՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել մի քանի ամսից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են խաղաղության պայմանագիր պատրաստել և ստորագրել մի քանի ամսվա ընթացքում։

«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է նա իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահն իրադարձությունների նման զարգացումն իրական է համարում, «եթե հայկական կողմը նույն կամքը դրսևորի»։

Ալիևի հավաստմամբ՝ խաղաղության պայմանագրի համար հիմք հանդիսացող Բաքվի ներկայացրած 5 սկզբունքները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, և դա վերահաստատվել է Բրյուսելի հանդիպմանը:

«Մեր արտգործնախարարները տվյալ հինգ սկզբունքների հիման վրա կանցնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունների»,- հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը Իտալիայի Չերնոբիո քաղաքում կայացած ասուլիսի ժամանակ։