Արցախ

Արցախում տնակ են հրկիզել՝ պատճառելով շուրջ 6 մլն դրամի վնաս

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի /անձանց/ կողմից 2022թ. հուլիսի 17-ին ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածքում նոր կառուցվող գյուղի շինհարթակում տեղադրված ՍՊ ընկերություններից մեկին պատկանող տնակը հրկիզելու և ընկերությանը առանձնապես խոշոր չափերի հասնող 6.200.000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
 
Նախաքննությունը շարունակվում է: