Արցախ

Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին պատրաստ է

Արցախի ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել «Բերձորի միջանցք»-ով:

«Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է:
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և այստեղ էլ կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը:

Խաղաղապահնեն այս պահին վերահսկում են նաև «Բերձորի միջանցք»-ով երթևեկող քաղաքացիների անվտանգությունը: Ժամը 20:00-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով»,- ասված է հայտարարության մեջ: