Արցախ

Օգոստոսի 31-ից հետո Արցախի և Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի մինջանցք»-ով  երթևեկությունը  կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում  կապահովեն ռուս խաղաղապահները։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով`  հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ  ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն