Արցախ

«Ի՜նչ ոգևորվել են ոգևորվել, թե բա՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «սատար են կանգնում ինքնորոշման համար Արցախի պայքարին». Վահրամ Աթանեսյան

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, լրագրող, քաղաքական մեկնաբան Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Ի՜նչ ոգեւորվել են ոգեւորվել, թե բա՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան «սատար են կանգնում ինքնորոշման համար Արցախի պայքարին»։

Մի հատ նայեք՝ քանի՞ միլիոն դոլարի զուտ ռազմատեխնիկական օգնություն է Միացյալ Նահանգները հատկացրել Ադրբեջանին, Ադրբեջանի տնտեսությունում քանի՞ միլիարդ դոլարի ներդրումներ եւ քանիսի՞ ակնկալիքներ ունի Ֆրանսիան։

Ինչի՞ վրա է կանգնած Ադրբեջանը՝ միջազգային նավթա-գազային կոնսորցիումի, որտեղ առաջին ջութակը բրիտանական BP-ն է։

Քաղաքականությունը, պարոնայք-ընկերներ, մերկանտիլ շահ է։ Այս պահին Արցախում հայ բնակչության ֆիզիկական առկայությունը ՌԴ շահն է։

Մեր շահն էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն է։ Եւ որեւէ քաղաքական կարգավորում բխելու է մեր եւ ՌԴ, ՌԴ եւ Ադրբեջանի շահերի հնարավորինս համադրումից։

Ինչպես ասում են՝ այսքան բան»։