Արցախ

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ  Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Ըստ ՆԳՆ հաղորդագրության. «Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն»։