Արցախ

Ովքե՞ր Արցախում կարող են օգտվել 40.000 դրամ աջակցությունից

Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն տեղեկացնում է․ 

«Դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող՝
 
44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ բռնազավթված բնակավայրերից, այդ թվում՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածից, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքներից տեղահանված անձինք,
 
Տեղահանված կամ պատերազմական գործողությունների պատճառած ավերածությունների հետևանքով ԱՀ վերահսկողության տակ գտնվող բնակավայրում բնակտարածք կորցրած անձինք»: