Մարսիալը տեղափոխվում է Լա լիգա
Սպորտ
25 Հունվարի 2022, 12:06
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը տեղափոխվում է իսպանական «Սևիլիա»՝ հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Ըստ Ռոմանոյի՝ իսպանական ակումբը կվարձակալի Մարսիալին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ֆրանսիացին այսօր կժամանի Իսպանիա: The Guardian-ի տեղեկություններով՝ «Սևիլիան» վարձակալության համար կվճարի 5 միլիոն ֆունտ:
Հետևեք մեզ Telegram-ում