Սպորտ

Լուիս Դիասը մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը

Լուիս Դիասը մոտ է անգլիական ակումբ տեղափոխությանը «Պորտուի» ֆուտբոլիստ Լուիս Դիաս Մարուլանդան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 25-ամյա կոլումբացին անգլիական ակումբ տեղափոխությունից առաջ բուժզննում է անցնում։ Բուժզննման առաջին մասը նա արդեն անցել է Արգենտինայում։ Լուիսը մինչև 2027 թվականը գործող պայմանագիր կկնքի։ «Լիվերպուլը» տրանսֆերի համար 40 մլն եվրո կվճարի։ Եվս 20 մլն եվրո նախատեսված են որպես հավելավճարներ։ Տրանսֆերի համար անհրաժեշտ թղթաբանության հարցերը առաջիկայում կլուծվեն։ Այս մրցաշրջանում ձախ եզրային կիսապաշտպանը «Պորտուի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 16 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։