Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Բելառուսի դեսպանին

Քաղաքական

24 Հունվարի 2022, 17:01

ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան  Ալեքսանդր Կոնյուկին։

Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ծրագիրը։

Դեսպան Կոնյուկը ընդծել է, որ Բելառուսի արդարատատության նախարարությունը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման, ինչպես նաև փաստաթղթերի միջազգային վավերացման՝ էլեկտրոնային ապոստիլով ։  

Ալեքսանդր Կոնյուկը հետաքրքրվել է Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողություններով, և պայմանավորվածություն  է ձեռքբերվել կնքել համաձայնագիր Բելառուսում գործող փորձագիտական կենտրոնի և նախարարության միջև ։

Դեսպանը նշել է, որ Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ ուսումնասիրություններ է կատարում և մտահոգված է այդ հարցով, հավելելով՝ Բելառուսը ևս 1941-1945թթ․ Ցեղասպանության զոհ է դարձել։ 

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց համագործակցության համար։

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել