Սպորտ

Հայազգի մարզչի սանը օլիմպիական չեմպիոն

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում գեղասահքում ոսկե մեդալ նվաճեց հայազգի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի սան Նեյթան Չենը։ 

Տղամարդկանց ազատ վարժության ժամանակ Չենը վաստակեց 218,63 միավոր և ընդհանուր 332,60 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:  Չենը համաշխարհային ռեկորդ էր սահմանել կարճ ծրագրում` 113,97 միավորով:

Երկրորդ և երրորդ տեղերում Ճապոնիայի ներկայացուցիչներն են հաջորդաբար` Յումա Կագիյաման և Սյոմա Ունոն:

Ռաֆայել Հարությունյանը Նեյթան Չենի հետ սկսել է աշխատել 2011 թվականից: Այս ընթացքում Չենը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ինչպես նաև Օլիմպիական խաղերի թիմային հաշվարկի բրոնզե մեդալակիր: