Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 29 ℃

Рус Eng

Հայաստանում Սիրիայի դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունը

Քաղաքական

27 Հունվարի 2022, 13:48

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը: 

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դիվանագետին հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման  համար և համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին ձևավորված փոխհարաբերությունները շարունակական են լինելու երկու երկրների համար:

Խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը և՛ միջազգային ասպարեզում, և՛ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ ոգևորությամբ  և սիրով է աշխատել Հայաստանում: Նա նշել է, որ իր առաքելության իրականացումը զուգորդել է Հայաստանի պատմական ժառանգության ուսումնասիրմամբ և նոր բացահայտումներով: Դեսպանի նկարագրմամբ՝ ինչպես ժամանակին Կոլումբոսն է հայտնաբերել Ամերիկան, այդպես էլ աշխարհը կարիք ունի բացահայտելու  Հայաստանն ու հայ ժողովրդի դարավոր իմաստությունը:

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել