Ղազախստանը 2022 թվականին 75,6 անգամ ավելացրել է անօդաչու թռչող սարքերի ներմուծումը Ֆրանսիայից․ հայտնում է Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը։
Տեղեկատվության համաձայն՝ թռչող սարքերի ներմուծումն աճել է 75,6 անգամ կամ 186,8 մլն դոլարով, տուրբոռեակտիվ և տուրբոշարժիչների, գազային տուրբինների ներմուծումը՝ 13,2 անգամ կամ 35,6 մլն դոլարով, ոսկերչական իրերինը՝ 8,5 անգամ կամ 12,9 մլն դոլարով։