Ֆինանսներ

Ո՞վ է գնել Երիտասարդական հիմնադրամի շենքը

Երևանի պետական բժշկական համալսարանը մասնակցել է օգոստոսի 8-ին անցկացված աճուրդին և արդյունքում ձեռք բերել Երևանի Կենտրոնում՝ Աբովյան 50/5 հասցեում գտնվող, նախկինում Երիտասարդական հիմնադրամին պատկանող շենքը։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ 

Նրա խոսքով՝ շենքն օգտագործվելու է օտարերկրացի ուսանողների համար ուսումնական գործառույթներ կազմակերպելու համար։

Նշենք՝ շենքը ձեռք է բերվել մեկնարկային արժեքով՝ 1 մլրդ 390 մլն 598,5 հզ դրամով։

Հայկ Մագոյան