Ֆինանսներ

ԱՄՀ-ն երկրորդ անգամ վատթարացրել է 2022թ․ համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը ընթացիկ տարում երկրորդ անգամ վատթարացրել է 2022թ․ համաշխարհային տնտեսության աճի իր կանխատեսումը՝ 3,6%-ից մինչ7 3,2% (հունվարին սպասվում էր 4,4% աճ)։

2023թ․ գնահատականն իջեցվել է մինչեւ 2,9%՝ ապրիլին սպասվող 3,6%-ով աճի փոխարեն (հունվարին ԱՄՀ-ն կանխատեսում էր համաշխարհային ՀՆԱ-ի աճ 3,8%-ով)։ Զգալիորեն նվազել է Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի աճի կանխատեսումը. 2022 թվականին՝ 1,4 տոկոսային կետով՝ մինչեւ 2,3%, 2023 թվականին՝ 1,3 տոկոսային կետով՝ մինչեւ 1%: Այս մասին հաղրոդում է interfax.ru-ն։ 

Եվրոգոտու երկրների տնտեսությունն այս տարի, ըստ ԱՄՀ-ի, կաճի 2,6%-ով, ինչը 0,2 տոկոսային կետով ավելի քիչ է, քան նախորդ կանխատեսումը։ 2023 թվականի համար գնահատականն ավելի զգալի է վատթարացել՝ 1,2% աճ՝ նախկինում ակնկալվող 2,3%-ի համեմատ։

Ընթացիկ տարում էապես կրճատվել է Չինաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ 4,4%-ից մինչև 3,3% (հունվարին սպասվում էր 4,8% աճ), 2023 թվականին՝ 5,1%-ից մինչև 4,6%։