Ավելի քան 15 հազար դոլարային միլիոնատեր կլքի Ռուսաստանը
Ֆինանսներ
15 Հունիսի 2022, 9:54«Սպասվում է, որ այս տարի ավելի քան 15 հազար դոլարային միլիոնատեր կլքի Ռուսաստանը։ Ավելի քան 1 միլիոն դոլար ունեցվածք ունեցող ռուսաստանցիների մոտ 15%-ը 2022 թվականի վերջին մեկնելու է այլ երկրներ»,- գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Henley & Partners լոնդոնյան ընկերության միգրացիոն տվյալները, որը հարուստներին քաղաքացիություն տալու ծառայություններ է մատուցում։
«Վերջին տասնամյակի ընթացքում, ամեն տարի, Ռուսաստանից մեծ թվով հարուստ մարդիկ են արտագաղթել, ինչը ահազանգ է երկրի խնդիրների մասին: Պատմությունը ցույց է տալիս, որ մեծ երկրների փլուզմանը սովորաբար նախորդում է արտագաղթի մեծացումը: Հարուստ մարդիկ հաճախ առաջինն են հեռանում, քանի որ նրանք դրա համար միջոցներ ունեն»,- ասում է New World Wealth-ի հետազոտության ղեկավար Էնդրյու Ամոյլեսը, որը տրամադրել է Henley & Partners հետազոտության տվյալները:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն