Ֆինանսներ

Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը կազմել է 160․7 տոկոս

Թուրքիայում հունիսի 3-ին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 73․5 տոկոսի, որը կանխատեսվածից ցածր է, սակայն պայմանավորված է պատերազմի ազդեցությամբ, էներգակիրների գների աճով և դեկտեմբերյան ճգնաժամից հետո արժեզրկված լիրայով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հայտնում է, որ ամսական կտրվածքով սպառողական գներն աճել են 2․98 տոկոսով։ Անկախ ENAG Inflation Research Group-ի ոչ պաշտոնական տվյալներով էլ՝ մայիսին Թուրքիայում սպառողական գների տարեկան գնաճը կազմել է 160․7 տոկոս, ինչը շատ ավելին է, քան պաշտոնական պնդումները: