Ֆինանսներ

Կրիպտոարժույթի պարադոքսը. արդյոք այն ավելի ազատ է

Դրա գործարքներն անանուն են, բայց քանի որ յուրաքանչյուրը հրապարակային է՝ պահված բլոկչեյնում, յուրաքանչյուրը կարող է այն տեսնել։ Թվային փորձագետները կարող են այդ տվյալների հիմա վրա դուրս բերել հանցագործների նույնականացման օրինաչափություններ: Փողի այս, ենթադրաբար, անհետացվող և ապահով ձևն իրականում շատ դժվար է լվանալը և հեշտ՝ գողանալը, և թվային «մատնահետքերը», որոնք ստեղծվել են անփորձ հանցագործների կողմից՝ ավելի քան մեկ տասնամյակ անզգուշությամբ օգտագործելու արդյունքում, սկսել են թվային հանցագործության բացահայտման «ոսկե դարաշրջանը»։

Այդպես, օրինակ, Կանադայի կառավարությունը դժվարություն չունեցավ գտնելու COVID-19 դեմ իր կոշտ կանոնները խախտողներին, երբ նրանք որոշեցին օգտագործել կրիպտոարժույթները՝ որպես գործարքների մեթոդ: Կրիպտոն ահռելի շարժում է, և դրա հատումը մնացած աշխարհի հետ գնալով ավելի հետաքրքիր է դառնում: Այդ դիտանկյունից՝ ականատես եղանք, թե ինչպես կրիպտոարժույթն օգտագործվեց Ուկրաինայի համար նվիրատվություններ հավաքելու գործում, ինչպես նաև՝ ռուսների կողմից, ովքեր ձգտում էին պաշտպանել իրենց արագ նվազող հարստությունը՝ փոխելով այն կրիպտոարժույթների, քաղաքական գլխացավանք ստեղծելով կրիպտո փոխանակումների և դրանցով զբաղվող հարթակների համար, որոնք ճնշում էին գործադրում՝ ռուս օգտատերերին արգելափակելու համար: 

Ցանկացած համակարգ, որը կարող է օգտագործվել իշխանություններին դիմակայողների կողմից, կարող է օգտագործվել նաև իշխանության կողմից: Այսպիսով, մենք վերադառնում ենք երկու կողմերի՝ մուկ ու կատու խաղալուն։ Պետական ​​վերահսկողությունը ձեր գնածի նկատմամբ դառնում է ավելի լայնածավալ: Դուք կապշեք, թե որքան հեռուն են նրանք գնացել թվային արժույթի ասպարեզում, և որքան մանրամասն կարող է լինել վերահսկողությունը: Օրինակ, կառավարությունը կարող է իմանալ, որ դուք գնել եք եգիպտացորենի քաղցր փաթիլներ, և ձեզնից ավելի շատ հարկ գանձի կամ ձեզ վարկ տա, եթե դուք բրոկկոլի եք գնել:

Կառավարությունը մտածում է փողի մասին, որը կարող է ծախսվել միայն հաստատված ապրանքների վրա: Ծրագրավորվող թվային արժույթը սահմանափակում է քաղաքացիների ազատությունները «սոցիալապես շահավետ արդյունքների համար»: «Գնելու ոչ ենթակա» ցուցակները հաջորդ մեծ իրադարձությունն են՝ դեբանկինգից հետո: Երբ PayPal-ի նման խոշոր առցանց ֆինանսական ծառայությունը սերտորեն համագործակցում է կառավարության հետ՝ քաղաքացիներին վերահսկելու համար, այն խախտում է իր հիմնարար գաղափարները: PayPal-ի նախկին գործադիր տնօրեն Դեյվիդ Սաքսը խոսում է այն մասին, որ խոշոր ֆինանսական մեխանիզմները, ինչպիսին PayPal-ն է, կարող են գործել օգտատերերի ազատության դեմ՝ պետական ​​քաղաքականությունից տարբերվելու համար: