Ժամանց

Էլթոն Ջոնի վերջին համերգը տեղի կունենա Գլասթոնբերիում

Սըր Էլթոն Ջոնը 2023 թվականի հունիսի 25-ին լինելու է Glastonbury փառատոնի գլխավոր մեներգիչը: Հրաժեշտի շրջագայության շրջանակներում սա նրա վերջին շոուն կլինի Մեծ Բրիտանիայում:

«Իմ բրիտանացի երկրպագուներին հրաժեշտ տալու ավելի լավ միջոց չկա: Ես անհամբերությամբ սպասում եմ աշխարհի ամենամեծ փառատոնին: Այն կլինի աներևակայելի զգացմունքային»,- ասվում է երաժշտի հայտարարության մեջ:

Աշխարհահռչակ երգահանը բեմից հեռանալու մասին հայտարարել է հինգ տարի առաջ, երբ ծրագրում էր հրաժեշտի 350-օրյա հրաժեշտի Yellow Brick Road շրջագայությունը: