Ժամանց

Իռլանդացին դատի է տվել գործատուին՝ աշխատավայրում անելիք չունենալու պատճառով

Մի իռլանդացի, ով աշխատում է Ազգային երկաթուղային ցանցի (Irish Rail) գրասենյակներից մեկում, դատի է տվել գործատուին՝ աշխատավայրում անելիք չունենալու պատճառով։

Միևնույն ժամանակ, տղամարդու աշխատավարձը, որը նա պարբերաբար ստանում է, կազմում է տարեկան մոտ 108 հազար եվրո:

Աշխատանքից դժգոհող իռլանդացի Դերմոտ Ալասթեր Միլսը պնդում է, որ Irish Rail-ն աստիճանաբար ազատել է իրեն ամբողջ ծանրաբեռնվածությունից, և այժմ այն ​​ամենը, ինչ նա անում է աշխատավայրում, թերթ կարդալն ու ճաշն է:

Ֆինանսական մենեջերի պաշտոնը զբաղեցնող Միլսը վստահ է, որ իր նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը 2014 թվականին իր արած բացահայտումներն են, երբ ուսումնասիրել է ընկերության հաշվապահությունը։

«Ես գնում եմ երկու թերթ՝ The Times-ը և The Independent-ը, և մի սենդվիչ: Գնում եմ իմ գրասենյակ, միացնում եմ համակարգիչս, ստուգում իմ էլ. հասցեն, որտեղ աշխատանքի հետ կապված նամակներ, հաղորդագրություններ, գործընկերների հետ շփում չկա»,- ասվում է Միլսի հայտարարության մեջ:

Տղամարդը նաև դժգոհել է, որ իրեն չեն հրավիրում ընկերության հանդիպումներին, ինչի պատճառով իրեն «մեկուսացված» է զգում, - գրում է KP.ru-ն: