Ժամանց

Մոսկվայում ձերբակալվել է Քսենիա Սոբչակի գործադիր տնօրենը

Մոսկվայում ձերբակալվել է Քսենիա Սոբչակի կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը։

Նախնական տվյալներով՝ Սուխանովը ձերբակալվել է հոկտեմբերի 24-ի երեկոյան՝ մոսկովյան ռեստորանում, շորթման քրեական գործի շրջանակներում։

Աղբյուրների համաձայն՝ ձերբակալությանը մասնակցել են ՌԴ ՆԳՆ-ի և ԱԴԾ-ի ավելի քան 10 աշխատակից։ Սուխանովի գործը գտնվում է ՆԳՆ քննչական գլխավոր վարչությունում։