Ժամանց

Ընտրվել է Ալյասկայի ամենագեր արջը

Այս շաբաթ Ալյասկայում ավարտվեց Fat Bear Week մրցույթը, որտեղ ընտրվում է ամենագեր արջը։

Գիրանալով կենդանիները պատրաստվում են ձմեռման, սակայն չեն գիտակցում, որ իրենք էլ են մասնակցում մրցույթին։

Այս տարի հաղթող ճանաչվեց Օտիս անունով արջը, որն Ալյասկայում իր քաշով   ամենամեծ արջն է: Այն կշռում է 635 կիլոգրամ՝ մրցակիիցների միջին քաշը՝ 270-400 կգ-ի միջև է տատանվում։