Ժամանց

Fhloston Paradise. թռչող հյուրանոց՝ ատոմային շարժիչով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Sky Cruise-ը հսկա թռչող հյուրանոցը կարծես Լյուկ Բեսոնի ֆանտաստիկ կինոներից լինի։ Այն միջուկային ռեակտորով աշխատող թռչող ինքնաթիռ-հյուրանոց է։ Թռչող ինքնաթիռը հագեցած է 20 էլեկտրական շարժիչով և դիտահարթակով։ Ըստ նախագծի՝ Լյուկ Բեսոնի «Հինգերորդ տարրը» ֆանտաստիկ մարտաֆիլմից «Fhloston Paradise» նավը հիշեցնող հյուրանոցը կկարողանա ընդունել մինչև 5000 հյուր։