Ժամանց

Մեքսիկացի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ (տեսանյութ)

Մեքսիկացի Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ Վիկտոր Հյուգոն  ամուսնացել է ալիգատորի հետ: Տպավորիչ հարսանիքն ուղեկցվել է գունագեղ արարողությամբ, ավանդական երաժշտությամբ ու պարերով:

Համբույրի պահը անվտանգ դարձնելու համար հարսնացուի  երախը կապված է եղել:

Ի դեպ, սա ավանդական ծիսական արարողություն է, որը դարեր առաջ սկիզբ է առել Օախակա նահանգի Չոնտալ և Հուավե բնիկ համայնքների շրջանում և բնության առատաձեռնությունը աղերսող աղոթք է իրենից ենթադրում