Ժամանց

Կատարում՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, կարգելվի արտամուսնական սեքսով զբաղվել

ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար չամուսնացածների միջև սեքսը պաշտոնապես արգելված կլինի։ Այդ մասին հաղորդում է Daily Star-ը։ Արգելքը խախտողներին սպառնում է յոթ տարվա ազատազրկում: ՖԻՖԱ-ի պաշտոնյանները նախազգուշացրել են, որ որևէ բացառություն չի արվելու:

«Սեքսն արգելված է, եթե կին ու ամուսին չեն: Առաջնության ընթացքում միանշանակ մեկ գիշերվա թռուցիկ կապեր չեն լինելու: Նման արգելք առաջին անգամ է կիրառվելու: Երկրպագուները պետք է պատրաստված լինեն»,- նշել է  աղբյուրը: Daily Star-ը գրում է, որ արտամուսնական, ինչպես նաև նույնասեռական սեքսը Կատարում արգելված են: Ուստի բնական է, որ արգելքը տարածվում է նաև ԱԱ-ի շրջանակում: