«ԱվտոՎԱԶ»-ի աշխատակիցները հրաժարվում են «Լադա» մակնիշի մեքենաներ գնել՝ նույնիսկ զեղչերով
Ժամանց
14 Հունիսի 2022, 14:09Տոլյատիում Lada-ի դիլերներից մեկը, որը մասնակցել է կորպորատիվ ծրագրին, դժգոհել է «AvtoVaz»-ի աշխատակիցների կողմից, նույնիսկ հասանելիք զեղչերով, մեքենաներ գնելուց հրաժարվելու առիթով։
Նշվում է, որ «AvtoVaz»-ի աշխատակիցները մասնակցում են Lada մեքենաների արտոնյալ գնման ծրագրերին։ Սակայն, ըստ Տոլյատիի դիլերներից մեկի, վաճառք գրեթե չկա: Բացի այդ՝ «AvtoVaz»-ի աշխատակիցների կողմից արձանագրվում են նախկինում պատվիրված մեքենաները գնելուց հրաժարումներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «AvtoVaz»-ը սկսել է Lada Granta ընտանիքի մեքենաները պարզեցված տարբերակով հավաքել։ Lada Granta-ի այդ տարբերակները չեն ունենա անվտանգության բարձիկներ, արտակարգ պատահարների նախազգուշացման համակարգ («ERA-GLONASS»), ինչպես նաև՝ ABS և ESP համակարգեր։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն