Երկուշաբթի, 29 Մայիսի 2023

USD383.22

EUR407.72

RUB4.69

Երևան 18 ℃

Рус Eng

Դրական եզրակացություն՝ կրթության ոլորտի բարեփոխինմանը միտված նախագծերին

Հասարակություն

7 Փետրվարի 2022, 15:22

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Այն կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում։

Նախագծով նախատեսվում է, որ  տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել  նաև «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախագծին, նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են առաջարկներ, որոնց մեծ մասն ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունվել է:  

 

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա. Միջազգային ճգնաժամային խմբի անդրադարձը

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել