Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներից մեկը կլինի ռոբոտ Ռոբինը

Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է՝ ռոբոտ Ռոբինը։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը։ 

Ռոբինը նշում է, որ «Մանկական Եվրատեսիլի» մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։