Սուրբ Վենցելի տաճարում տեղի է ունեցել հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո
Մշակույթ
19 Նոյեմբերի 2022, 13:27ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում տեղի ունեցավ հայ-գերմանական հարաբերություններին նվիրված համերգային երեկո՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի և երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի մասնակցությամբ: Դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ:
Ներկա էին Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը,Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ»:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն