Մշակույթ

Ջոն Լենոնի ստորագրությամբ վերջին նամակը վաճառվել է շուրջ 64 հազար դոլարով

Ջոն Լենոնի ստորագրությամբ վերջին նամակը, որը գրվել է նրա մահից մի քանի ժամ առաջ, աճուրդում վաճառվել է շուրջ 64 հազար դոլարով։

Նամակն ուղղված է Լենոնի հաշվապահ Բարրի Նիքոլսին։

Նամակում երաժիշտը նշել է երեք վստահված անձանց անունները, որոնք պետք է քվեարկեին իր անունից Beatles կորպորացիայի տարեկան ժողովում, որը պետք է անցկացվեր 9 օր անց Լոնդոնում։